ՀՀ ԱԽ քարտուղարը ու Լիտվայի նախագահի խորհրդականը քննարկել են անվտանգության ոլորտում համագործակցության խորացումը
1 րոպեի ընթերցում

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը և Լիտվայի նախագահի ազգային անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Դեյվիդաս Մատուլիոնիսը քննարկել են Հայաստանի և Լիտվայի միջև անվտանգության ոլորտում համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է հրապարակվել ՀՀ անվտանգության խորհրդի «Ֆեյսբուք»-ի էջում։
Հանդիպումը կայացել է Սիմոնյանի՝ Լիտվա պաշտոնական այցի շրջանակում։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների։
Կարդացեք հոդվածը` Русский