Հայաստան

Վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա

1 րոպեի ընթերցում

Վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանի հետ, որին կհաջորդի Ռումինիայի նախագահի և Հայաստանի վարչապետի համատեղ մամուլի ասուլիսը: 

Վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա նաև Ռումինիայի վարչապետ Լուկա Նիկուլեսկույի հետ: Հանդիպման ավարտին Հայաստանի և Ռումինիայի վարչապետները ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան հայտարարություններով: 

Պաշտոնական այցի շրջանակում նախատեսվում է նաև ՀՀ վարչապետի հանդիպումը Ռումինիայի Սենատի նախագահ Միրչա Աբրուդեանի հետ:

 

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում