Վարդենյաց լեռնանցքում բուք է
1 րոպեի ընթերցում

Նոյեմբերի 23-ին՝ ժամը 20։05-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում բուք է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։
Ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ։
Ճանապարհային դեպարտամենտը վարորդներին հորդորում է լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։