Արամ Վարդևանյանն առաջարկում է կալանքի մեկ օրը հաշվարկել որպես ազատազրկման երկու օր
1 րոպեի ընթերցում

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանն առաջարկվում է կալանքի տակ անցկացրած մեկ օրը պատժի ժամկետում հաշվարկել որպես ազատազրկման երկու օր։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2027 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների ընթացքում Վարդևանյանը հայտնել է, որ շրջանառության մեջ են դնում երկու օրենսդրական նախաձեռնություն, որոնցից մեկն արդեն ներկայացված է։ Դրանցից մեկը վերաբերում է կալանքի տակ անցկացրած ժամանակահատվածի հաշվարկին։
«Մենք երկու օրենսդրական նախաձեռնություն ենք դնում շրջանառության մեջ։ Մեկն արդեն դրվել է։ Մեկը՝ որ կալանքի մեկ օրը հաշվարկվի ազատազրկման երկու օր՝ ըստ միջազգային փորձում առկա մոտեցումների»,- ասել է պատգամավորը։
Առաջարկը ներկայացնելուց առաջ Վարդևանյանը բարձրացրել էր նաև կալանքի կիրառման հիմնավորվածության հարցը՝ ընդգծելով, որ իրավապահ մարմինները պետք է առաջնորդվեն ազատության կանխավարկածով և գնահատեն անազատության հետ չկապված խափանման միջոցների կիրառման հնարավորությունը։