Իրան

Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ի աջակցությամբ շարունակում է նավթ արտահանել Հորմուզի նեղուցով

2 րոպեի ընթերցում

Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ի աջակցությամբ շարունակում է նավթ արտահանել Հորմուզի նեղուցով

Սաուդյան Արաբիայի ազգային նավագնացային ընկերությունը՝ Bahri Ship Management-ը, ԱՄՆ զինվորականների հետ համագործակցությամբ, Հորմուզի նեղուցով նավթատար լցանավեր է ուղարկում՝ չնայած նավերի վրա գրոհների վտանգին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով ընկերության նախագահ Խալիդ ալ Համադին:

Նա ընդգծել է, որ Պարսից ծոցի երկրների ազգային նավագնացային ընկերություններն այլ ընտրություն չունեն, քան օգտագործել այդ ծովային ճանապարհը։

«Մենք պետք է շարունակենք էներգապաշարների մատակարարումները», - նշել է նա՝ հավելելով, որ նոյեմբերի 10-ին ընկերությունն այդ ջրային երթուղով չորս նավ է ուղարկել։

Գործակալությունը հիշեցնում է, որ չնայած Հորմուզի նեղուցի շրջանում Իրանի գրոհների աճին, վերջին երկու ամսվա ընթացքում նեղուցով նավագնացության մակարդակը մոտեցել է այն ցուցանիշներին, որոնք արձանագրվում էին մինչև 2026 թ. փետրվարի 28-ին Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումը։

Bahri Ship Management-ը կարևոր դեր է խաղում սաուդյան Saudi Aramco պետական էներգետիկ ընկերության կողմից նեղուցով նավթի մատակարարումների ավելացման գործում։ Bahri Ship Management-ն ավելի վաղ հայտնել էր, որ 2026 թ. երրորդ եռամսյակում այդ տարածաշրջանում գրոհի է ենթարկվել ընկերության մի քանի նավ, զոհվել է երկու նավաստի։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում