ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպումներ է ունեցել Լիտվայի վարչապետի անվտանգության հարցերով խորհրդականի և Ազգային պաշտպանության նախարարի տեղակալի հետ
1 րոպեի ընթերցում

Պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը հանդիպումներ է ունեցել Լիտվայի վարչապետի անվտանգության հարցերով խորհրդական Վիդմանտաս Կալադինսկասի և այդ երկրի Ազգային պաշտպանության նախարարի տեղակալ Տոմաս Միկելկևիչյուսի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ երկու հանդիպումների օրակարգերի առանցքում են եղել Հայաստանի եւ Լիտվայի միջև գործակցության զարգացմանն առնչվող հարցերը։
Ալեն Սիմոնյանը Վիդմանտաս Կալադինսկասի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է նաև տարածաշրջանային զարգացումներին, ԹՐԻՓՓ նախագծի գործնական փուլի մեկնարկին։
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի և Լիտվայի ազգային պաշտպանության նախարարի տեղակալի հանդիպմանն էլ առանձնահատուկ անդրադարձ է կատարվել պաշտպանության ու անվտանգության ոլորտներում փոխգործակցության հնարավորություններին։