Հայաստան

2 միլիոն դրամ տուգանք՝ Արարատի մարզում առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համար

1 րոպեի ընթերցում

2 միլիոն դրամ տուգանք՝ Արարատի մարզում առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համար

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ջրային ռեսուրսների պահպանությանն ուղղված վերահսկողական միջոցառումների ընթացքում Արարատի մարզում հայտնաբերել են խորքային հորի հորատման դեպք։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԲԸՏՄ-ից հայտնում են, որ Մասիս-Ռանչպար խճուղու ձախակողմյան հատվածում «Գար-Շին» ՍՊԸ-ն ավազի լվացման նպատակով առանց ջրօգտագործման թույլտվության իրականացրել է խորքային հորի հորատման աշխատանքներ։

Տեսչական մարմնի կողմից կանխվել է խորքային հորի շահագործումը։

Ընկերության տնօրենը ենթարկվել է վարչական տույժի՝ 2.000.000 դրամի չափով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում