Հայաստանի ՀՆԱ-ն այս տարվա երրորդ եռամսյակում հասել է 3 տրլն 379 մլրդ 757 մլն դրամի
1 րոպեի ընթերցում

Հայաստանի համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) այս տարվա երրորդ եռամսյակում 5.8 տոկոսով գերազանցել է մեկամյա վաղեմության և 25 տոկոսով՝ 2024 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն:
Երրորդ եռամսյակում ՀՆԱ-ն ընթացիկ գներով կազմել է 3 տրլն 379 մլրդ 757 մլն դրամ: Առաջին եռամսյակի ցուցանիշը եղել է 2 տրլն 332 մլրդ 137.4 մլն, իսկ երկրորդինը՝ 2 տրլն 835 մլրդ 122.3 մլն դրամ:
Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն երրորդ եռամսյակում կազմել է 1 մլն 087 հազար 578 դրամ, որը համարժեք է 2977 ԱՄՆ դոլարին և 2587 եվրոյին: Առաջին եռամսյակում այդ ցուցանիշը կազմել է 752 հազար 667 դրամ (1990 դոլար կամ 1701 եվրո), իսկ երկրորդում՝ 913 հազար 966 դրամ (2468 դոլար կամ 2122 եվրո):
Կարդացեք հոդվածը` Русский