Հայաստան

ՄՍՇՊՀ-ում քննարկվել են կառուցապատման ոլորտի օրենսդրական փոփոխությունները

2 րոպեի ընթերցում

ՄՍՇՊՀ-ում քննարկվել են կառուցապատման ոլորտի օրենսդրական փոփոխությունները

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովում տեղի է ունեցել հանդիպում՝ «Անշարժ գույք գնելու իրավունքի վաճառք իրականացնող կառուցապատողների գործունեության կարգավորման մասին» օրենքի նախագծի, ինչպես նաև ոլորտում կառուցապատողների և սպառողների միջև ծագող խնդիրների քննարկման նպատակով։

Քննարկմանը մասնակցում էին էկոնոմիկայի, արդարադատության նախարարությունների, քաղաքաշինության կոմիտեի,  Երևանի քաղաքապետարանի,  Կառուցապատողների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչներ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը նշել է, որ այս պահին 17 ընթացիկ և 3 ավարտված վարույթներ  են առկա կառուցապատման ոլորտում՝ կարևորելով նախատեսվող օրենսդրական փոփոխությունների միջոցով սպառողների կողմից բարձրացվող կրկնվող բնույթ ունեցող հարցերի համակարգային լուծումը։

Նա անդրադարձ է կատարել սպառողների լավագույն շահի պաշտպանության տեսանկյունից Հանձնաժողովի կողմից ներկայացված հիմնական  առաջարկներին։ Մասնավորապես շեշտվել է գնման իրավունքի վաճառքի իրավունք ունեցող կառուցապատողների դեպքում երաշխիքի առկայության կարևորությունը (ապահովագրություն, բանկային երաշխիք կամ հատուկ հաշվին փոխանցված միջոցներից անհետկանչելիորեն հրաժարում), ինչը  կապահովագրի գնորդներին վճարված գումարների ետվերադարձի ռիսկերից,  իսկ տնտեսավարողին թույլ կտա խուսափել սնանկացումից։

Խոսվել է նաև մասնագիտացված կառուցապատողների ինքնակարգավորվող կազմակերպությունների (ԻԿԿ) կազմավորման,  վարկանիշավորման չափորոշիչների և այլ հարցերի մասին։ Ընդգծվել է նորակառույց շենքերի սպասարկումը  երեք տարի ժամկետով։ կառուցապատողի կողմից իրականացնելու օրենսդրական դրույթի սահմանման հարցը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում