Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը նախորդ տարի կարգավորել է պետության դեմ հարուցված մի շարք գործեր
2 րոպեի ընթերցում

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը 2025 թվականին կարգավորել է պետության դեմ հարուցված մի քանի գործ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում հայտարարեց հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը:
«Պետության դեմ հարուցված մի քանի գործ ենք ունեցել: Մեկը գնումների հետ էր կապված: Կրթության ոլորտում տպագրատների և բովանդակություն ստեղծող կազմակերպությունների վերաբերյալ աշխատեցինք նախարարության հետ, որոշում կայացրեցինք: Հիմա այդ հարցը կարգավորվեց. տպագրատունը և բովանդակություն ստեղծողները կարող են նաև իրար հետ լինել և այստեղ բավականին խնայողություններ տեղի ունեցան: Հանուն արդարության պետք է նշել, որ նախարարությունը շատ ակտիվ աջակցեց մեզ և այդ հարցը կարգավորվեց:
Իսկ մյուս հարցը շտապօգնության ոլորտին էր վերաբերում: Մեր պահանջն առողջապահության նախարարությունից նրանում էր, որ Երևանում և մարզերում վճարումները պետք է համահունչ լինեն: Մարզերում ավելի շատ էին գումար վճարում այդ ծառայության համար, քան Երևանում: Բայց սա ավելի շատ կարևոր է այն առումով, որ շարունակում ենք պետության դեմ մեր վերահսկողական գործիքները կիրառել: Գնումների ոլորտում երևի ամենից շատ գործերը պետության դեմ էինք ունենում, որպեսզի տեխնիկական պայմանները լինեն թափանցիկ, համահունչ և տնտեսվարող սուբյեկտները հանկարծ չտուժեն»,- նշեց Գեղամ Գևորգյանը: