Ադրբեջան

Բենզին վաճառող տնտեսվարող սուբյեկտներից որևէ մեկը չի բողոքել վաճառքի ծավալների պակասելուց. Գեղամ Գևորգյանը՝ Ադրբեջանից բենզինի ներմուծման մասին

3 րոպեի ընթերցում

Բենզին վաճառող տնտեսվարող սուբյեկտներից որևէ մեկը չի բողոքել վաճառքի ծավալների պակասելուց. Գեղամ Գևորգյանը՝ Ադրբեջանից բենզինի ներմուծման մասին

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի աշխատակիցները զրուցելով բենզինի ներկրմամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ այս պահին որևէ բողոք կամ իրենց վաճառքի ծավալների պակասելու վերաբերյալ դժգոհություն չեն արձանագրել: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունվարի 14-ի ասուլիսում այս մասին հայտարարեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ՀՀ կառավարությունը երկու ընկերության է առաջարկել բենզին ներկրել Ադրբեջանից՝ Գեղամ Գևորգյանը նշեց.

«Իմ պատկերացմամբ, մի փոքր այլ բանի մասին է խոսքը, որովհետև կառավարությունը չի հանդիսացել բենզին ներկրող, որ ինչ-որ մեկին առաջարկի, այլ, ենթադրում եմ, Ադրբեջանից բենզին բերելու հնարավորության մասին է եղել խոսքը: Այսինքն, տնտեսվարող սուբյեկտներին ոչ թե նախապատվություն տալու, այլ հնարավորության մասին է խոսքը: Ենթադրում եմ, որ բոլորն էլ իմացել են, եթե անկեղծ լինենք, որ Ադրբեջանի հետ արդեն փորձում ենք առևտրաշրջանառություն...

Չի եղել տնտեսվարող սուբյեկտ, որը մեզ հետ շփումների ընթացքում ասել է, որ ինքը չգիտեր, որ կարելի է գնալ, բերել, որովհետև հիմա նորից երկու տնտեսվարող են բերում, բայց ավելի քան բոլորին հայտնի է, որ կա նման հնարավորություն:

Ենթադրում եմ, որ խոսքը կառավարություն-բիզնես կոմունիկացիայի մասին է, այլ ոչ թե սահմանափակման: Երկու հոգու հետ են շփվել, մնացածը, ենթադրաբար, ներկրելու ցանկություն չեն ունեցել»:

Գեղամ Գևորգյանը նշեց, որ իրենք զրուցել են տնտեսվարող սուբյեկտների հետ և որևէ մեկն այս պահին չի բողոքել կամ դժգոհել իրենց վաճառքի ծավալների նվազումից:

«Սա այլընտրանք է, իսկ դա շուկայի համար էական ազդեցություն ունի, մի քանի առումով: Տրանսպորտային հանգույցի աշխատելու հանգամանքը մեզ այսօր տալիս է ազդակներ, որ վրացական բեռնափոխադրումների գինը կարող է էական նվազել: Երկրորդ՝ ՀՀ-ում գործող ցանկացած տնտեսվարող սուբյեկտ կարող է ներմուծում իրականացնել: Եվ ոչ միայն բենզին՝ ցանկացած ապրանք: Կարևորն այն է, որ դա պարտադրանքով չի կատարվել»,- ասաց նա:     

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում