Հայաստան

Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն առաջին կիսամյակում աճել է 14.8 տոկոսով

1 րոպեի ընթերցում

Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն առաջին կիսամյակում աճել է 14.8 տոկոսով

2026 թվականի հունվար-հունիսին Հայաստան է այցելել 1 միլիոն 41 հազար 598 զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 14.8 տոկոսով ավելի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։

2025 թվականի առաջին կիսամյակում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել էր 907 հազար 135։ Այսպիսով՝ մեկ տարվա ընթացքում ցուցանիշն ավելացել է 134 հազար 463-ով։

Զբոսաշրջիկների գիշերակացերի ընդհանուր թիվը կազմել է 31 միլիոն 344 հազար 263, իսկ այցի միջին տևողությունը՝ 30 օր։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այցի միջին տևողությունը 31 օր էր։

Հայաստան այցելած զբոսաշրջիկներից 597 հազար 668-ը տղամարդ է, 443 հազար 930-ը՝ կին։ Ամենամեծ տարիքային խումբը 36-63 տարեկաններն են՝ 544 հազար 984 մարդ։

Միևնույն ժամանակ Հայաստանից մեկնած զբոսաշրջիկների թիվը նվազել է 8.3 տոկոսով՝ 748 հազար 331-ից հասնելով 686 հազար 277-ի։ Նրանց արտասահմանյան այցի միջին տևողությունը 36 օրից ավելացել է մինչև 39 օր։

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում