Հայաստան

Հայաստանում տնտեսական ակտիվությունը 2026-ի առաջին կիսամյակում աճել է 7.9 տոկոսով

2 րոպեի ընթերցում

Հայաստանում տնտեսական ակտիվությունը 2026-ի առաջին կիսամյակում աճել է 7.9 տոկոսով

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2026 թվականի հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7.9 տոկոսով։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած մակրոտնտեսական ցուցանիշները։

Առաջին կիսամյակում շինարարության ծավալն աճել է 24.5 տոկոսով՝ կազմելով 282.2 մլրդ դրամ։ Արդյունաբերական արտադրանքի ծավալն ավելացել է 10.8 տոկոսով՝ հասնելով 1 տրլն 522.5 մլրդ դրամի, իսկ ծառայությունների ծավալը՝ առանց առևտրի, աճել է 11 տոկոսով և կազմել 2 տրլն 148.6 մլրդ դրամ։

Առևտրի շրջանառությունն աճել է 0.9 տոկոսով՝ կազմելով 3 տրլն 155.9 մլրդ դրամ։ Էլեկտրաէներգիայի արտադրությունն ավելացել է 10 տոկոսով՝ հասնելով 5 մլրդ 163.7 մլն կՎտժ-ի։

Միևնույն ժամանակ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նվազել է 11.9 տոկոսով և կազմել 310.1 մլրդ դրամ։

Արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 9 մլրդ 570.9 մլն դոլար՝ նվազելով 0.1 տոկոսով։ Արտահանումը նվազել է 6.7 տոկոսով՝ մինչև 3 մլրդ 431.3 մլն դոլար, իսկ ներմուծումն աճել է 4 տոկոսով՝ կազմելով 6 մլրդ 139.6 մլն դոլար։

Միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 5.5 տոկոսով և կազմել 310 հազար 787 դրամ։ Սպառողական գների ինդեքսը 2026 թվականի հունվար-հունիսին կազմել է 4.6 տոկոս։

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում