Տնտեսություն

Ամուլսարի ծրագիրը հնարավորություն է՝ ցույց տալու, որ հանքարդյունաբերությունն ու զբոսաշրջությունը կարող են համատեղ զարգանալ․ ՏԿԵ նախարար

2 րոպեի ընթերցում

Ամուլսարի ծրագիրը հնարավորություն է՝ ցույց տալու, որ հանքարդյունաբերությունն ու զբոսաշրջությունը կարող են համատեղ զարգանալ․ ՏԿԵ նախարար

Ամուլսարի ծրագրի իրականացումը հնարավորություն է՝ ցույց տալու, որ հանքարդյունաբերությունն ու զբոսաշրջությունը կարող են գործել կողք կողքի՝ չխանգարելով միմյանց և չխաթարելով բնությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկին նվիրված միջոցառմանը այս մասին հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

«Ուզում եմ շեշտել, որ սա շատ լավ հնարավորություն է Ամուլսարի գործընկերների, ընդերքօգտագործման ոլորտի պատասխանատուների, մեզանից յուրաքանչյուրի համար՝ ցույց տալու, ապացուցելու, որ հանքարդյունաբերությունը, զբոսաշրջությունը կարող են աշխատել իրար կողքի՝ չխանգարելով մեկը մյուսին և չխաթարելով բնությունը։ Վստահ եմ, որ համատեղ աշխատանքի արդյունքում հենց այս պատկերն էլ ունենալու ենք»,– նշեց Խուդաթյանը։

Նախարարն անդրադարձավ նաև հանքավայրի շահագործմամբ Վայոց ձորի և Սյունիքի մարզերի հարակից բնակավայրերի համար բացվող հնարավորություններին։

«Սա առաջին հերթին բավական բարձր վարձատրվող հազարավոր աշխատատեղեր են, համայնքներին կայուն մասհանումներ են, որոնք էականորեն փոխելու են հանքավայրի հարակից բնակավայրերի դիմագիծը»,- ընդգծեց նա։

Խուդաթյանի խոսքով՝ ծրագրի տնտեսական ազդեցությունը զգալու են նաև հանքավայրից հեռու բնակվող քաղաքացիները։ Նա ակնկալվող փոփոխությունները կապեց հարկային մուտքերով ֆինանսավորվող դպրոցների, մանկապարտեզների, ճանապարհների, այլ խոշոր ենթակառուցվածքների և սոցիալական ծրագրերի հետ։

Նախարարը շնորհավորեց միջոցառման մասնակիցներին՝ մաղթելով արդյունավետ և անփորձանք աշխատանք։

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում