Հայաստան

«Տելեգրամ»-ում Նիկոլ Փաշինյանի անունով կեղծ օգտահաշիվ է բացվել

1 րոպեի ընթերցում

«Տելեգրամ»-ում Նիկոլ Փաշինյանի անունով կեղծ օգտահաշիվ է բացվել

«Տելեգրամ»-ում կրկին բացվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով կեղծ օգտահաշիվ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մելանյա Հարությունյանը։

«Նշված օգտահաշվից կարող են ուղարկվել հաղորդագրություններ՝ տարբեր տեղեկություններ ստանալու կամ որոշակի գործողություններ կատարելու պահանջներով։  

Խնդրում ենք լինել առավել զգոն և պահպանել անվտանգության հետևյալ կանոնները, չպատասխանել նման օգտահաշիվներից ստացված հաղորդագրություններին, չտրամադրել անձնական կամ ծառայողական որևէ տեղեկություն, այդ թվում՝ գաղտնաբառեր, հաստատման կոդեր, բանկային տվյալներ և այլն, չկատարել դրամական փոխանցումներ կամ այլ գործողություններ՝ նման պահանջների հիման վրա, անհրաժեշտության դեպքում արգելափակել տվյալ օգտահաշիվը (Block) և հաղորդել դրա մասին՝ որպես խարդախություն կամ սպամ (Report)»,- գրել է Հարությունյանը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի անունով «Տելեգրամ»-ում ևս մեկ կեղծ օգտահաշիվ բացվելու մասին ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարը հայտնել էր նոյեմբերի 4-ին։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում