ՀՀ վարչապետը հեռավար ձևաչափով մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսակոնֆերանսի միջոցով մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի (ԵՄԽԽ) նիստին, որը տեղի է ունենում Մինսկում:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց վարչապետի մամուլի խոսնակ Մելանյա Հարությունյանը։
Մինսկում մեկնարկած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցում են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի կառավարությունների ղեկավարները։