ՀՀ վարչապետը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Թուրքմենստան
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Թուրքմենստան:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի աշխատակազմի մամուլի քարտուղար Մելանյա Հարությունյանը՝ «Ֆեյսբուք»-ում կատարած գրառման միջոցով։
Հայաստանի վարչապետը Թուրքմենբաշի քաղաքում կմասնակցի ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: