Հայաստան

ՀՀ ՍԴ նախագահը Ստրասբուրգում համաժողովի կմասնակցի

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՍԴ նախագահը Ստրասբուրգում համաժողովի կմասնակցի

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Մատիաս Գույոմարի և Վենետիկի հանձնաժողովի նախագահ Մարթա Կարտաբիայի հրավերով ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նոյեմբերի 26-ին Ստրասբուրգում կմասնակցի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, Վենետիկի հանձնաժողովի, Ստրասբուրգի քաղաքական հետազոտությունների ինստիտուտի և Հանրային ծառայության ազգային ինստիտուտի կողմից կազմակերպված՝ «Ժողովրդավարություն, իրավունքի գերակայություն և իշխանությունների տարանջատում» խորագրով համաժողովի աշխատանքներին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ սահմանադրական դատարանի մամուլի ծառայությունը։

Մասնակիցների թվում են Իտալիայի, Ավստրիայի Հանրապետությունների սահմանադրական դատարանների նախագահները, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահը, դատավորները, Վենետիկի հանձնաժողովի նախագահը և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք։ 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում