Հայաստան

Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են բենզալցակայանների գործունեությունը կարգավորող իրավական դաշտի վերանայման հարցեր

1 րոպեի ընթերցում

Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են բենզալցակայանների գործունեությունը կարգավորող իրավական դաշտի վերանայման հարցեր

Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում «ՀՀ նավթամթերք ներկրողների ասոցացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են բենզալցակայանների գործունեությունը կարգավորող իրավական դաշտի վերանայման և քաղաքաշինական նորմերի արդիականացման վերաբերյալ հարցեր։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Քաղաքաշինության կոմիտեի տարածած հաղորդագրությունից, հանդիպման մասնակիցները ներկայացրել են ժամանակակից տեխնոլոգիաների ընձեռած անվտանգության ապահովման լայն հնարավորությունները և միջազգային փորձը՝ ընդգծելով  գործող կարգավորումների վերանայման անհրաժեշտությունը։ Դիտարկվել են հարակից բնակելի ու հասարակական շենքերից սահմանված հեռավորությունների և հողամասի նվազագույն մակերեսների ապահովման ներկայիս պահանջները։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը տեղեկացրել է, որ մասնագիտական քննարկումներ են ընթանում՝ քաղաքաշինական գործող նորմերում փոփոխություններ նախատեսելու վերաբերյալ։

Հանդիպման արդյունքում որոշվել է կազմակերպել քննարկումներ իրավասու կառույցների հետ՝ բարձրաձայնված խնդիրներին առավել արդյունավետ լուծումներ գտնելու նպատակով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում