Հայաստան

Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի և ՄԱԿ-ի Հաբիթաթի միջև ստորագրվել է մտադրությունների նամակ

2 րոպեի ընթերցում

Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի և ՄԱԿ-ի Հաբիթաթի միջև ստորագրվել է մտադրությունների նամակ

Հայաստանի քաղաքաշինության կոմիտեում հոկտեմբերի 23-ին հյուրընկալել են COP17-ի շրջանակում Հայաստան ժամանած ՄԱԿ-ի Մարդկային բնակավայրերի ծրագրի (Հաբիթաթ) պատվիրակությանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կոմիտեից հայտնում են, որ կառույցի նախագահի տեղակալ Վահան Միսակյանը, ողջունելով Հաբիթաթի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Էրֆան Ալիին և միջտարածաշրջանային խորհրդական Կատյա Շեֆերին, ընդգծել է քաղաքաշինության ոլորտում համատեղ օրակարգն ընդլայնելու և համագործակցությունը խորացնելու կարևորությունը։

Կողմերն առանցքային են համարել ՀՀ տարաբնակեցման և տարածքային կազմակերպման գլխավոր նախագծի առաջադրանքի մշակման շրջանակում Հաբիթաթի աջակցությունը և բուն փաստաթղթի մշակման ուղղությամբ հետագա համագործակցությունը։  Քննարկվել է նաև քաղաքաշինության ոլորտի իրավական կարգավորումների՝ ներառյալ «Քաղաքաշինության մասին» օրենքի ամբողջական վերանայման նպատակով փորձագիտական աջակցության տրամադրման հարցը։

Էրֆան Ալին վստահություն է հայտնել, որ ՀՀ-ում ՄԱԿ-ի Հաբիթաթի գրասենյակի հիմնումը կմեծացնի համագործակցության շրջանակը ՀՀ քաղաքաշինության կոմիտեի հետ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև մասնավոր հատվածի ներգրավմամբ Գյումրիի ոչ հիմնական շինությունների հարցի լուծման հնարավորությանը, ինչպես նաև քաղաքաշինության ոլորտի թվայնացմանը և արհեստական բանականության գործիքների կիրառման նպատակով փորձագիտական աջակցությանը։

Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի և ՄԱԿ-ի Հաբիթաթի միջև ստորագրվել է մտադրությունների նամակ` երկկողմ համագործակցության ընդլայնման նպատակով։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում