Հայաստան

Եղիազար Վարդանյանը դիտարկել է Ներքին Բազմաբերդ բնակավայրի դպրոցի նորոգման ծրագրի ընթացքը

1 րոպեի ընթերցում

Եղիազար Վարդանյանը դիտարկել է Ներքին Բազմաբերդ բնակավայրի դպրոցի նորոգման ծրագրի ընթացքը

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը դիտարկել է Արագածոտնի մարզի Թալին համայնքի Ներքին Բազմաբերդ բնակավայրի դպրոցի նորոգման ծրագրի ընթացքը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քաղաքաշինության կոմիտեն։

Կոմիտեի նախագահը պատասխանատու ստորաբաժանման ներկայացուցիչների և կապալառուի հետ ուսումնասիրել է արդեն կատարված աշխատանքների ծավալը, որակը։ Իրականացվում են ներքին հարդարման և արտաքին բարեկարգման աշխատանքներ։

Հաջորդ այցը եղել է Կաքավաձորի միջնակարգ դպրոց, որտեղ իրականացվում է ուսումնական մասնաշենքի նորոգում։ Շինարարական աշխատանքները գրեթե ավարտական փուլում են։

Այնուհետև կոմիտեի նախագահը դիտարկել է Կաքավաձոր բնակավայրում 75 երեխայի համար նախատեսված նոր մանկապարտեզի կառուցման ծրագրի ընթացքը։ Այստեղ արդեն մեկնարկել են տարածքի բարեկարգման և գույքի տեղադրման աշխատանքները։

Եղիազար Վարդանյանը կապալառուների հետ քննարկել է աշխատանքների տեմպի, որակի հետ կապված ընթացիկ հարցեր և հանձնարարել բոլոր ջանքերը կենտրոնացնել՝ ծրագրերը ուսումնական նոր տարվան ընդառաջ ավարտին հասցնելու համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում