Քաղաքաշինության կոմիտեն համագործակցության է հրավիրում շինանյութի արտադրության, ներմուծման, վաճառքի ոլորտում գործունեություն իրականացնողներին
1 րոպեի ընթերցում

Քաղաքաշինության կոմիտեն շինանյութի արտադրության, ներմուծման, վաճառքի ոլորտում գործունեություն իրականացնողներին հրավիրում է համագործության։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քաղաքաշինության կոմիտեն այդ մասին հաղորդագրություն է տարածել։
«Կոմիտեն հավաքագրում է ջերմամեկուսիչ և ջրամեկուսիչ հատկություններով երեսապատող նյութերի վերաբերյալ տեղեկատվություն՝ իրականացվող շինարարական ծրագրերում օգտագործելու հնարավորությունը դիտարկելու նպատակով։
Նյութերի տեսականիների վերաբերյալ մանրամասն նկարագրությամբ առաջարկները խնդրում ենք ուղարկել [email protected] հասցեին։
Ստացված առաջարկների ուսումնասիրությունից հետո կքննարկվի համագործակցության ձևաչափը։
Ակնկալում ենք ոլորտի ներկայացուցիչների ակտիվ համագործակցությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։