Հայաստան

Տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

2 րոպեի ընթերցում

Տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ նոյեմբերի 3-ին տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որին մասնակցել են ինչպես օրենսդիր և գործադիր իշխանության, այնպես էլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կառավարության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է, որ նիստի ընթացքում քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի և ներառական միջավայրի ձևավորմանն ուղղված մի շարք հարցեր: 

Այդ համատեքստում կարևորվել է միջազգային չափորոշիչներին համապատասխանեցված քաղաքաշինական նոր նորմերի ներդրումը, որը հնարավորություն է տալիս առկա շենքերն ու շինությունները, ինչպես նաև դրանց հարակից տարածքները համապատասխանեցնել մատչելիության պահանջներին՝ միաժամանակ ապահովելով նոր կառուցվող օբյեկտների նախագծման և կառուցման ընթացքում հասանելիության բարձր չափանիշների կիրառումը։

Հանձնաժողովի անդամներն անդրադարձել են նաև իրավական և գործնական դաշտում առկա խնդիրներին, որոնք առնչվում են հաշմանդամություն ունեցող անձանց ազատ տեղաշարժին, անկախ կյանքին և իրավունքների լիարժեք իրացմանը:

Քննարկման արդյունքներով փոխվարչապետը համապատասխան հանձնարարականներ է տվել՝ բարձրացված խնդիրներին համակարգային լուծումներ գտնելու, առկա մարտահրավերները հասցեագրելու և դրանց հաղթահարման ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկելու նպատակով։

 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում