Հայաստան

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը

2 րոպեի ընթերցում

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը

Երևանում մեկնարկած «Silicon Mountains 2026» երկօրյա համաժողովի շրջանակում կայացավ Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը։ 

Միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադան հիմնադրվել է 2006 թվականին՝ Synopsys-ի նախաձեռնությամբ և ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո։ Այն բաց է մինչև 30 տարեկան մասնագետների համար։ Կազմակերպում է Synopsys Armenia-ն՝ IEEE-ի համալսարանի թեստավորման տեխնիկական խորհրդի հետ համագործակցությամբ։ 

2025 թվականի 20-րդ օլիմպիադայի առաջին փուլին մասնակցել է 1088 ուսանող, եզրափակիչ անացել են 34-ը (նրանցից 14-ը՝ Հայաստանից), հաղթողը ԱՄԷ-ից Ալի Ռամեզանին է։ 2026 թվականի 21-րդ օլիմպիադայի առաջին փուլը կայացել է հինգ մայրցամաքների ավելի քան երեսուն երկրներում, իսկ եզրափակիչը՝ Երևանում, նոյեմբերին 3-ին։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցանակաբաշխության մեկնարկի ընթացքում ՀՏՀ գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանն ասաց, որ միկրոէլեկտրոնիկան տեխնոլոգիաների հիմքն է, իսկ տեխնոլոգիական զարգացման ապագան այն մասնագետներն են, ովքեր երկու օր մրցում էին Երևանում։ 

«Միկրոէլեկտրոնիկան ոլորտ չէ, այն մտածելակերպ է, հատուկ ինժեներական բնավորություն և աշխարհին նայելու հատուկ պրիզմա։ Ես ցանկանում եմ, որ մեր բոլոր մասնակիցները մի քանի տարի հետո լինեն այնպիսի մասնագետ, որոնց ամբողջ աշխարհը կճանաչի»,- ասաց Բալդրյանը։ 

Օլիմպիադայի առաջին մրցանակին արժանացավ Լիանա Խաչատրյանը Հայաստանից, երկրորդ մրցանակին՝ Ասսան Նդիայեն Ֆրանսիայից։ Երրորդ մրցանակակիր դարձան Նաթալի Ջուլջյանը Լիբանանից, Արթուր Սարիբեկյանը Հայաստանից և Անտոն Գլինինը Ռուսաստանից։ «Ինժեներական լավագույն լուծում» անվանակարգում հաղթող ճանաչվեց և պատերազմի հերոս Արման Ճաղարյանի անվան մրցանակին արժանացավ Հայկանուշ Պետրոսյանը Հայաստանից։ 

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում Միկրոէլեկտրոնիկայի հերթական միջազգային ֆորումը տեղի կունենա նոյեմբերի 4-ին:

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում