Հայաստան

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը չնախատեսված այց է կատարել Բարձրաշենի դպրոցի շինարարության հրապարակ

1 րոպեի ընթերցում

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը չնախատեսված այց է կատարել Բարձրաշենի դպրոցի շինարարության հրապարակ

Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը չնախատեսված այց է կատարել Արարատի մարզի Բարձրաշենի միջնակարգ դպրոց՝ ուսումնասիրելու դպրոցի կառուցման ծրագրի ընթացքը։

Շրջայցին մասնակցել են նաև կոմիտեի նախագահի խորհրդական Հովսեփ Հովեյանը, քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության պետ Արմեն Զոհրաբյանը, պատասխանատու ստորաբաժանման մասնագետներն ու կապալառուի ներկայացուցիչները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կոմիտեից հայտնում են, որ դպրոցի 4 մասնաշենքերն արդեն կառուցված են, ընթանում են երեսապատման և ներքին հարդարման աշխատանքները։

Կոմիտեի նախագահը կապալառուի հետ քննարկել է աշխատանքների ծավալի, տեմպի վերաբերյալ հարցեր և հանձնարարել բոլոր ջանքերը կենտրոնացնել՝ շինարարությունը ժամանակին ավարտելու համար։

Բարձրաշենի նոր կառուցվող դպրոցը նախատեսված է 288 աշակերտի համար և ներառելու է նաև նախակրթարան։ Ունենալու է առանձին կաթսայատուն, մարզադաշտ, մարզահրապարակ և մարզադահլիճ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում