Հայաստան

Ջրվեժի աղբավայրում ստուգում է իրականացվում․ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը պարզաբանում է տարածել

1 րոպեի ընթերցում

Ջրվեժի աղբավայրում ստուգում է իրականացվում․ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը պարզաբանում է տարածել

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հոկտեմբերի 12-ից ստուգում է իրականացնում «Անկոլո» ՍՊԸ-ի շահագործած Ջրվեժի աղբավայրում։ Ստուգումը դեռ ընթացքի մեջ է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ տեսչական մարմինն այս մասին հայտնել է՝ արձագանքելով աղբավայրի վերաբերյալ «Հետք»-ի հրապարակմանը։

«Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը պետական գերատեսչություններից ստացված գրությունների ու քաղաքացիների դիմում-բողոքների հիման վրա՝ սույն թվականի հոկտեմբերի 12-ին ստուգում է նախաձեռնել «Անկոլո» ՍՊԸ-ի կողմից շահագործվող Ջրվեժի աղբավայրում։ Ստուգումը ներկայումս ընթացքի մեջ է»,– ասված է պարզաբանման մեջ։

Գերատեսչությունը տեղեկացրել է, որ ստուգման ավարտից հետո արդյունքների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի։

Հոկտեմբերի 26-ին «Հետք»-ը հրապարակել էր Ջրվեժի աղբավայրից տարածվող ծխի վերաբերյալ նյութ։ Լրատվամիջոցի հետ զրույցում Նորքի 8-րդ և 9-րդ զանգվածների բնակիչները դժգոհել էին պարբերաբար տարածվող ծխից ու տհաճ հոտից՝ նշելով, որ դիմել են տարբեր պետական և տեղական մարմինների։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում