Հայաստան

Շրջանառության մեջ է դրվել «Հայաստան-Վատիկան համատեղ թողարկում. Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակ» թեմային նվիրված նամականիշը

6 րոպեի ընթերցում

Շրջանառության մեջ է դրվել «Հայաստան-Վատիկան համատեղ թողարկում. Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակ» թեմային նվիրված նամականիշը

Գիտություների ազգային ակադեմիայում շրջանառության մեջ դրվեց նամականիշ՝ նվիրված «Հայաստան-Վատիկան համատեղ թողարկում. Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակ» թեմային:

Շրջանառության մեջ դրվեց «Հայաստան-Վատիկան համատեղ թողարկում. Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակ» թեմային նվիրված նամականիշը

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԱԳՄԱ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը Սուրբ Աթոռի գործընկերներին շնորհակալություն հայտնեց համատեղ նամականիշ թողարկելու կապակցությամբ։

Շրջանառության մեջ դրվեց «Հայաստան-Վատիկան համատեղ թողարկում. Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակ» թեմային նվիրված նամականիշը

«Սա լավ հիմք է՝ ցույց տալու այն գործընկերության մակարդակը, որ մենք ունենք Սուրբ Աթոռի հետ։ Դա շատ լավ արտացոլում է նաև այն կապերն ու հնարավորությունները, որ գոյություն ունեն մեր երկու պետությունների միջև։ Ցանկանում ենք, որ այս նամականիշը հնարավորինս երկար կյանք ունենա»,- ասաց Կարապետյանը։

ՀՀ-ում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ, արիապատիվ Անտե արքեպիսկոպոս Յոզիչը նշեց, որ նամականիշի թողարկումը Հայաստանի և Վատիկանի՝ մասնավորապես Վատիկան քաղաք-պետության, «ՎատիկանՓոստ»ի և «ՀայՓոստ»-ի միջև սերտ համագործակցության օրինակներից մեկն է։

Շրջանառության մեջ դրվեց «Հայաստան-Վատիկան համատեղ թողարկում. Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակ» թեմային նվիրված նամականիշը

Նա հիշեցրեց, որ Մխիթարյան միաբանությունն իր հերթին այս տարի նշում է իր հիմնադրման 326-ամյակը և շարունակում է մնալ Հայաստանի և Կաթողիկե Եկեղեցու միջև մշակութային կարևորագույն կամուրջներից մեկը։

«Քարոզիչների այս կրոնական միաբանությունը նվիրված է հայ ժողովրդի կրթական և հոգևոր մակարդակի բարձրացմանը՝ հիմք ընդունելով Արևմտյան Եկեղեցու օրինակները։ Բազմաթիվ խրթին մարտահրավերների բերումով Սեբաստացի Մխիթար աբբահայրը Վենետիկի Հանրապետությանը հորդորեց միաբանությունը տեղափոխել Սուրբ Ղազար կղզի և այնտեղ կառուցել վանք, որպեսզի Մխիթարյան եղբայրների հետ շարունակի իր առաքելությունը։ Այսօր հիշատակելով Մխիթար Սեբաստացու 350-ամյակը և նրա եկեղեցական ծառայությունն ի դեմս խորաթափանց հոգևոր առաջնորդի՝ մենք աջակցում ենք Մխիթարյան միաբանությանը՝ դառնալու հավատքի, գրականության ու մշակույթի ուժեղ կամուրջ, որն առավել սերտորեն կապում է հայ ժողովրդին Սուրբ Աթոռի հետ»,- ասաց արքեպիսկոպոս Յոզիչը։

Նա հույս հայտնեց, որ սույն նամականիշի թողարկումը կմնա որպես մնայուն վկայություն Սուրբ Աթոռի և Հայաստանի Հանրապետության՝ առաջին քրիստոնյա երկրի բարեկամական հարաբերությունների պատմական, մշակութային և քաղաքացիական նշանակություն ունեցող նոր ու կարևոր հանգրվանի։ 

«Նույն արարողությունն այս պահին տեղի է ունենում նաև Վատիկանում և այս միջոցառման շնորհիվ մեր համատեղ նամականիշները կշրջեն աշխարհով մեկ՝ տարածելով ձեր երկրի ավանդական, բարոյական և ընտանեկան արժեքները, որոնց հավատարիմ էր և որոնք քարոզում էր Մխիթար աբբահայրը՝ հռչակելով մեր փրկիչ Հիսուս Քրիստոսի բարի լուրը։ Երևանի և Վատիկանի կրկնակի դրոշմը կրող այս հատուկ նամականիշի մարումը թող սովորական փոստային գործիքը վերածի մնայուն պատմական վկայության և վկայի մեր հավաքական հանձնառության մասին՝ պահպանելու բարեկամական կապերը, ակադեմիական ժառանգությունը և պատմական ձեռքբերումները, որոնք բնորոշում են մեր հարատև հարաբերությունները»,- ասաց արքեպիսկոպոս Յոզիչը։ 

Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը նշեց, որ քրիստոնեության թեման ֆիլատելիայում ամենաընդունված թեմաներից է, և միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում հավաքում են քրիստոնեությանը նվիրված փոստային ծրարներ, բացիկներ, նամականիշներ։

«Այսօր ֆիլատելիստների համար շատ խորհրդանշական է, որ Վատիկանի ու Հայաստանի համատեղ ուժերով թողարկվում է նամականիշ։ «ՎատիկանՓոստ»-ն աշխարհում ամենահեղինակավոր փոստային ծառայություններից մեկն է և ամենահիշարժան իրադարձություններին նվիրված նամականիշներ է տպագրում։ Վատիկանում կան հայկական թեմային նվիրված բազմաթիվ բացիկներ, ծրարներ ու նամականիշներ։ Վատիկանը դրանով մեծարում է մի ժողովրդի, որն աշխարհում առաջինն է պետականորեն ընդունել քրիստոնեությունը»,- ասաց Մուսաելյանը։

Նա հիշեցրեց, որ Վատիկանում թողարկվել են նաև Հայաստանի կողմից քրիստոնեության ընդունման 1700-ամյակին նվիրված նամականիշներ ու բացիկներ, ինչպես նաև Հովհաննես Պողոս և Ֆրանցիսկոս Պապերի հայաստանյան այցերին նվիրված նամականիշներ։

380 դրամ արժողությամբ նամականիշի վրա քաղաքական, հասարակական և մշակութային գործիչ, հայագետ, Մխիթարյան միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստացին պատկերված է Սուրբ Ղազար կղզու փորագրանկարի խորապատկերին։

Շրջանառության մեջ դրվեց «Հայաստան-Վատիկան համատեղ թողարկում. Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակ» թեմային նվիրված նամականիշը

Նամականիշի մարումն իրականացրին ՀՀ ԲՏԱԱԲ փոխնախարար Գևորգ Մանթաշյանը, ՀՀ ԱԳՄԱ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Արայիկ Հարությունյանը, ՀՀ-ում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ, արիապատիվ Անտե արքեպիսկոպոս Յոզիչը, Հայ Կաթողիկե եկեղեցու Հայաստանի, Վրաստանի և Արևելյան Եվրոպայի առաջնորդ Գևորգ արքեպիսկոպոս Նորատունկյանը, «ՀայՓոստ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շուշան Ալեքսանյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը։    

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում