Վարչապետն ուսանողներին և աշակերտներին ներկայացրել է իրական Հայաստանի գաղափարախոսությունը
1 րոպեի ընթերցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Էրեբունի վարչական շրջանում հանդիպել է մի խումբ ուսանողների և աշակերտների հետ, որի ընթացքում ներկայացրել է իրական Հայաստանի գաղափարախոսությունը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերել են գաղափարախոսության սկզբունքներին, կրթության զարգացմանը, իրավական ոլորտի խնդիրներին և այլ թեմաների։
Նմանատիպ հանդիպումների շարքը կրում է շարունակական բնույթ։