5 րոպեի ընթերցում
Երևանում մեկնարկել է TOON EXPO. Invest 2026 Vol. 2 միջազգային ցուցահանդեսը, որտեղ մեկ հարկի տակ հավաքվել են անշարժ գույքի և ներդրումային ոլորտի ավելի քան 100 ընկերություններ։ Հայաստանից մինչև Դուբայ, Կիպրոսից մինչև Իսպանիա․ ներկայացված են նախագծեր աշխարհի ավելի քան 10 երկրից։ Հետաքրքրությունն էլ աննախադեպ է․ մինչև ցուցահանդեսի մեկնարկը գրանցվել է ավելի քան 45 հազար այցելու։
«TOON EXPO-ն այն հարթակն է, որը շահավետ պայմաններ է ստեղծում բոլոր կողմերի համար։ Մի կողմից՝ բիզնեսը շատ ավելի արագ է հասնում այն արդյունքներին, որոնց սովորաբար հասնելու համար ամիսներ կպահանջվեին, մյուս կողմից՝ մարդիկ հնարավորություն են ստանում անշարժ գույք ձեռք բերելու զգալիորեն ավելի մատչելի արժեքով։ Այս տարի ցուցահանդեսում ներկայացված են նաև բոլոր խոշոր բանկերը, որոնք առաջարկում են հիփոթեքային վարկավորման էապես ավելի ցածր տոկոսադրույքներ։
Այս տարվա մարտին անցկացված նախորդ TOON EXPO-ն ունեցել է ավելի քան 20 հազար այցելու, որոնցից 2 հազարը հետագայում իրականացրել են նոտարական վավերացմամբ գործարքներ։ Մենք նախնական ամրագրումները չենք հաշվում․ արդյունքներն ամփոփում ենք միայն երկու-երեք ամիս անց, երբ արդեն ունենք վերջնական տվյալները։ Այս անգամ ակնկալում ենք, որ գործարքների թիվը կգերազանցի 5 հազարը»,- նշեց Big Projects ընկերության համահիմնադիր, հանրային կապերի պատասխանատու Դիանա Հարոյան
Ցուցահանդեսում ներկայացված են ոչ միայն բնակելի և ներդրումային անշարժ գույքի նախագծեր, այլև շինարարության և էներգետիկայի ոլորտների լուծումներ։ Մասնակից ընկերություններից Profenergy-ն առաջարկում է շինարարական աշխատանքների ամբողջական կազմակերպում՝ նախագծումից մինչև կառուցում և վերանորոգում։ Ընկերությունն իրականացնում է շենքերի, բնակելի թաղամասերի և բնակարանների կառուցման ու վերանորոգման ամբողջ գործընթացը՝ մեկ լիազորագրի հիման վրա ստանձնելով աշխատանքների կառավարումն ու համակարգումը:
Ժամանակակից շինարարության մեջ գնալով ավելի մեծ նշանակություն են ստանում էներգախնայողությունն ու այլընտրանքային էներգիայի օգտագործումը։ Այս ուղղությամբ իր լուծումներն է ներկայացնում WELES Solar ընկերությունը, որն այս անգամ TOON EXPO է բերել էլեկտրաէներգիայի կուտակման նոր համակարգեր։ Դրանք հնարավորություն են տալիս կուտակել արտադրված էլեկտրաէներգիան և օգտագործել անհրաժեշտության դեպքում։
Շենքի արդյունավետ կառավարումը ևս ժամանակակից բնակելի միջավայրի կարևոր բաղադրիչներից է։ Այս խնդրի լուծմանն է ուղղված BOON ընկերության գործունեությունը։ Ընկերությունը մշակում է շենքերի կառավարման համակարգեր, որոնց միջոցով համատիրությունները կարող են ավելի արդյունավետ կազմակերպել շենքերի սպասարկումն ու կառավարման գործընթացները։
TOON EXPO-ի ուշադրության կենտրոնում են նաև միջազգային անշարժ գույքի շուկան և ներդրումային հնարավորությունները։ TOON EXPO-ում ներկայացված են նաև անշարժ գույքի միջոցով պասիվ եկամուտ ստանալու ներդրումային առաջարկներ։ Դրանցից մեկը Ծաղկաձորում կառուցվող Wyndham հյուրանոցային համալիրի նախագիծն է։ Առաջարկվող մոդելի համաձայն՝ ներդրողը ձեռք է բերում հյուրանոցային համար, այն հանձնում օպերատորի կառավարմանը և վարձակալությունից ստանում պասիվ եկամուտ։ Ընկերության ներկայացմամբ՝ տարեկան եկամուտը կարող է կազմել շուրջ 17 միլիոն դրամ։
Անշարժ գույքի ընտրության հարցում գնորդների համար կարևոր են ոչ միայն բնակարանի պայմաններն ու արժեքը, այլև շրջակա միջավայրը, ենթակառուցվածքներն ու հանգստի հնարավորությունները։ Այս մոտեցմամբ է ներկայացվում Դիլիջանում գտնվող Mountain Village նախագիծը։ Այն նախատեսված է որպես համայնքային բնակելի միջավայր՝ համատեղելով բնակության և բնության գրկում հանգստի հնարավորությունները։
Կառուցապատման ոլորտում կարևոր է ոչ միայն նախագծի գաղափարն ու իրականացումը, այլև աշխատանքների արդյունավետ կառավարումը։ TOON EXPO-ի մասնակից VGM Projects ընկերությունն առաջարկում է շինարարական և կառուցապատման նախագծերի կառավարման ծառայություններ։ Ընկերությունը համակարգում և կոորդինացնում է նախագծերի իրականացման տարբեր փուլերը՝ ապահովելով աշխատանքների կազմակերպված ընթացքը։
Ցուցահանդեսի մուտքն անվճար է բոլոր այցելուների համար, նախնական գրանցումը՝ պարտադիր։ Կգործեն նաև անվճար ավտոբուսներ Հանրապետության հրապարակից դեպի Մերիդիան ուղղությամբ՝ յուրաքանչյուր կես ժամը մեկ։