Քաղաքականություն

Հայաստանը փաստացի արդեն դուրս է եկել ՀԱՊԿ-ից. Թաալաթբեկ Մասադիկով

2 րոպեի ընթերցում

Հայաստանը փաստացի արդեն դուրս է եկել ՀԱՊԿ-ից. Թաալաթբեկ Մասադիկով

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը հայտարարել է, որ Հայաստանը փաստացի արդեն դուրս է եկել Կազմակերպությունից։

«Մենք բոլոր փաստաթղթերը ուղարկում ենք ներպետական ​​ընթացակարգով քննարկման, այդ թվում՝ Հայաստան։ Յուրաքանչյուր դեպքում ստանում ենք պատասխան, որ հայկական կողմը չի մասնակցում քննարկմանը կամ որոշումների կայացման գործընթացին, սակայն առարկություն չունի սահմանափակ ձևաչափով որոշումների ընդունման վերաբերյալ։ Այլ կերպ ասած՝ նրանք չեն խոչընդոտում մեր աշխատանքը. կառույցի բնականոն գործընթացը շարունակվում է, և մենք որոշումներ ենք կայացնում։

Նրանք չեն մասնակցում մեր հիմնական գործունեությանը, զորավարժություններին կամ նմանատիպ այլ միջոցառումներին։ Ուստի, կարծում եմ, սա լիովին համապատասխանում է ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածին։ Փաստացի նրանք արդեն դուրս են եկել ՀԱՊԿ-ից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՏԱՍՍ գործակալությանն ասել է Թաալաթբեկ Մասադիկովը։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մեջբերած 25-րդ հոդվածը սահմանում է, որ անդամավճար չտալու և քվոտայով նախատեսված պաշտոնները չզբաղեցնելու դեպքում տվյալ երկիրը զրկվում է քվեարկելու իրավունքից։

Կառույցի գլխավոր քարտուղար չի բացառել, որ նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նիստում ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները կարող են անդրադառնալ Հայաստանի անդամակցության հարցին։ Անդրադառնալով կազմակերպությունից Հայաստանի պաշտոնապես դուրս գալու հնարավորությանը՝ գլխավոր քարտուղարը նշել է, որ եթե այս հարցը դրվի Հավաքական անվտանգության խորհրդի նիստի քննարկմանը, ապա այն կարող է ընդունվել։

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում