Մշակույթ

Բրիտանական բանակի պարկապզուկահարը կնվագի Երևանի կենտրոնում

1 րոպեի ընթերցում

Բրիտանական բանակի պարկապզուկահարը կնվագի Երևանի կենտրոնում

Բրիտանական բանակի Թագավորական դրագունական գվարդիայի (Royal Dragoon Guards) պարկապզուկահարը նոյեմբերի 10-ին կլինի Երևանի կենտրոնում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանությունը։

Դեսպանությունը հրավիրում է լսելու բրիտանական բանակի Թագավորական դրագունական գվարդիայի պարկապզուկահարի նվագը, զրուցելու դեսպանության աշխատակիցների հետ և լուսանկարվելու պարկապզուկահարի հետ։

«Հանրապետության հրապարակ՝ 13:30–13:45, Հյուսիսային պողոտա՝ 14:45–15:00, Շառլ Ազնավուրի հրապարակ՝ 16:00–16:15։ Սպասում ենք ձեզ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում