Տնտեսություն

Թվային ապագա և կայուն զարգացում. IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին

1 րոպեի ընթերցում

Թվային ապագա և կայուն զարգացում. IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին

IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը Forbes ամսագրին տված հարցազրույցում ներկայացրել է բանկի զարգացման տեսլականը՝ թվային նորարարության, կանաչ ֆինանսավորման և կայուն զարգացման ուղղություններով։

Հարցազրույցում անդրադարձ է կատարվել այն հնարավորություններին, որոնք IDBank-ը դիտարկում է կանաչ ֆինանսավորման ընդլայնման, ESG սկզբունքներն իր ռազմավարության և ֆինանսավորման որոշումների մեջ ավելի խորությամբ ինտեգրելու, ինչպես նաև միջազգային ներդրումների ներգրավման ուղղություններով։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել կենսաբազմազանության պահպանման գործում ֆինանսական հատվածի դերին, ինչպես նաև այն հարցին, թե ինչպես կարող են թվային լուծումներն ու նորարարական ֆինանսավորումը նպաստել բնապահպանական նպատակների իրականացմանը։ Այս համատեքստում ներկայացվել են նաև IDBank-ի նախաձեռնություններն ու գործընկերությունները, որոնք հիմք են ստեղծում այդ ուղղությունների հետագա զարգացման համար։

Մհեր Աբրահամյանն անդրադարձել է նաև COP17-ի նշանակությանը՝ ընդգծելով ֆինանսական տեխնոլոգիաների և կայուն զարգացման նպատակների փոխկապակցման կարևորությունը։

Կարդացեք հարցազրույցն ամբողջությամբ՝ Forbes-ի էլեկտրոնային հարթակում։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում