Տնտեսություն

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

1 րոպեի ընթերցում

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը, որը մեկ հարկի տակ կհամախմբի աշխարհի տարբեր երկրների առաջատար արտադրողների և արտահանողների։ Ցուցահանդեսի շրջանակում կներկայացվեն թարմ և սառեցված մրգեր ու բանջարեղեն, ընկուզեղեն և չրեր։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, նշելով, որ այս տարի «Fruit Logistica»-ն մեկնարկել է «Buyers Club» նախաձեռնությունը, որի նպատակն է համախմբել խոշոր գնորդներին։ 

«Ցուցահանդեսին մասնակցությունը հնարավորություն կտա ընկերություններին անմիջական կապեր հաստատել «Buyers Club»-ի անդամների հետ և զարգացնել գործարար համագործակցությունը։ Ցուցահանդեսին մասնակցելու նկատմամբ ընկերությունների հետաքրքրվածությունը գնահատելու նպատակով խնդրում ենք մինչև սույն թվականի հոկտեմբերի 26-ը գրանցվել հետևյալ հղմամբ»,-նշված է հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում