Վրաստան

Թբիլիսիում գազի պայթյունից հետո փլատակներից դուրս է բերվել վեցերորդ զոհի մարմինը

1 րոպեի ընթերցում

Թբիլիսիում գազի պայթյունից հետո փլատակներից դուրս է բերվել վեցերորդ զոհի մարմինը

Վրաստանի փրկարարները վերջին զոհի մարմինն են դուրս բերել Թբիլիսիի Պոնիչալայի թաղամասում գազի պայթյունի հետևանքով մասնակիորեն փլուզված շենքի փլատակներից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է երկրի Ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլին։

«Փրկարարական աշխատանքները, փաստորեն, ավարտված են։ Բարեբախտաբար, ընդհանուր առմամբ, օրվա ընթացքում փրկարարները բուժհաստատություններ են տեղափոխել հինգ մարդու, որոնցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։ Օրվա երկրորդ կեսին փլվածքների տակից դուրս են բերել վեց զոհված քաղաքացիների, այդ թվում՝ մեկ փոքրահասակ երեխայի մարմիններ», - Թամազաշվիլու խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։

Շենքում պայթյունը տեղի է ունեցել նոյեմբեր 19-ի առավոտյան։ Նախնական վարկածով՝ արտակարգ պատահարի պատճառը գազի արտահոսքն է եղել բնակարաններից մեկում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում