Հայաստանի նախագահն ու Բրազիլիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների ակտիվացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգայի հետ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին դիվանագիտական առաքելության ընթացքում կատարած աշխատանքի և երկու երկրների հարաբերությունների զարգացմանն ուղղված ջանքերի համար։
Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության և ջերմ խոսքերի համար։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների ակտիվացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր։
Անդրադարձ է կատարվել բարձր տեխնոլոգիաների, տարածաշրջանային ինտեգրման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության նոր հնարավորություններին։