Զելենսկին հայտնել է Լիբիայի ափերի մոտ ռուսական ռազմանավ խորտակելու մասին
3 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական ուժերը Լիբիայի ափերի մոտ խորտակել են ռուսական «Մերկուրի» կորվետը, որը Ռուսաստանի նորագույն ռազմանավերից է և շահագործման է հանձնվել 2023 թվականին։ Գործողությունն իրականացվել է ուկրաինական արտադրության յոթ ծովային անօդաչու սարքերի միջոցով։
An exemplary Ukrainian operation in response to Russia’s war. I thank the warriors of the Security Service of Ukraine and all our Defense Forces of Ukraine who took part in carrying out these tasks. I received detailed briefings on the operation’s steps yesterday and today – the targets we set were achieved. It all took place off the coast of Libya. Our warriors deployed seven Ukrainian-made naval drones. Despite all the enemy’s efforts to counter the attack, the Russian corvette Merkury was sunk. It’s one of their newest ships, commissioned in 2023, during the full-scale war. A Ka-27 combat helicopter was also destroyed along with the corvette. Our second target was the Russian dry cargo vessel MV ANGARA, which the enemy used to transport weapons. Result: target hit. We continue our operations in designated waters. We are responding to Russia’s aggression. We are developing Ukrainian weapons. Glory to Ukraine!
— Volodymyr Zelenskyy / Володимир Зеленський (@ZelenskyyUa) November 23, 2026
«Շնորհակալություն եմ հայտնում Ուկրաինայի անվտանգության ծառայության և Ուկրաինայի պաշտպանության բոլոր ուժերի զինծառայողներին, որոնք մասնակցել են այս առաջադրանքների իրականացմանը։
Երեկ և այսօր մանրամասն զեկույցներ եմ ստացել գործողության ընթացքի վերաբերյալ։ Մեր առջև դրված նպատակներն իրականացվել են։ Ամեն ինչ տեղի է ունեցել Լիբիայի ափերի մոտ», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, X-ի իր էջում գրել է Զելենսկին՝ հրապարակելով տեսանյութ։
Նա տեղեկացրել է, որ գործողության ընթացքում օգտագործվել է ուկրաինական արտադրության յոթ ծովային անօդաչու սարք։
«Չնայած հակառակորդի՝ հարվածը կանխելու բոլոր փորձերին՝ ռուսական «Մերկուրի» կորվետը խորտակվել է։
Կորվետի հետ ոչնչացվել է նաև Կա-27 մարտական ուղղաթիռը», - հայտնել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկու խոսքով՝ հարվածի մեկ այլ թիրախ է եղել ռուսական MV Angara չոր բեռնատար նավը, որն, ըստ նրա, Ռուսաստանն օգտագործել է սպառազինություն տեղափոխելու համար։