Թրամփը Սիի հետ հանդիպումը որակել է «արդյունավետ»՝ նշելով, որ հսկայական մասշտաբի իրադարձություններ են սպասվում
1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպումը շատ արդյունավետ էր երկու կողմի համար։ Նա նաև հայտնել է, որ հսկայական մասշտաբի իրադարձություններ տեղի կունենան այդ հանդիպումից հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է իր Truth Social հարթակում։
«Նախագահ Սիի հետ հանդիպումը չափազանց արդյունավետ էր ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Չինաստանի համար։ Հսկայական մասշտաբի իրադարձություններ են սպասվում։ Ինչպես գրեթե բոլորը, նա ևս, կարծես, հավանություն տվեց «արհեստական բանականություն» (artificial intelligence) ոչ տեղին և ոչ ճիշտ անվանումը շատ ավելի ճշգրիտ ու կարևոր «գերբանականություն» (super intelligence) անվանմամբ փոխարինելու գաղափարին։ Դա իսկապես «սուպեր» կլիներ», - գրել է Թրամփը։
Սեպտեմբերի 24-ին Թրամփը Սպիտակ տանը Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո նրա պատվին պետական ընթրիք է կազմակերպել։ Չինաստանի նախագահը շուրջ մեկ տասնամյակի ընթացքում առաջին պետական այցն էր կատարում ԱՄՆ։ Մայիսին Չինաստան էր մեկնել Դոնալդ Թրամփը։