Ռուսաստան

Ռուսաստանում արջերի հարձակումների զոհերի թիվը հասել է 31-ի

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանում արջերի հարձակումների զոհերի թիվը հասել է 31-ի

Տոմսկի մարզից որսորդը գարնանից ի վեր Ռուսաստանի տարբեր տարածաշրջաններում գորշ արջերի հարձակումների 31-րդ զոհն է դարձել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին վկայում են «ՌԻԱ Նովոստի» գործակալության տրամադրության տակ եղած տվյալները։

Ինչպես գործակալությանը հայտնել է Տոլպարովսկի գյուղական բնակավայրի վարչակազմի ղեկավար Լյուդմիլա Գավրիլովան, Տոմսկի մարզի տայգայում հայտնաբերվել է որսորդ տղամարդու աճյունը՝ արջի հարձակման հետքերով։

Ավելի վաղ հաղորդվել էր 30 զոհի մասին։ Մահվան երկու դեպք գրանցվել է Բուրյաթիայում, երեքը՝ Կամչատկայում, չորսը՝ Տոմսկի մարզում, ևս մեկական զոհ է եղել Արխանգելսկի մարզում, Խաբարովսկի երկրամասում, Վոլոգդայի մարզում, Տուվայում և Ալթայի Հանրապետությունում։ Իրկուտսկի մարզում զոհվել է յոթ մարդ, Կրասնոյարսկի երկրամասում՝ ինը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում