Գևորգ Ղազարյանը հեռացել է «Արարատ-Արմենիա»-ի մարզչական շտաբից
1 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը հեռացել է Պրեմիեր լիգայի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ի մարզչական շտաբից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է «Արարատ-Արմենիա» ակումբի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ Գևորգ Ղազարյանը երկկողմ համաձայնությամբ խզել է ակումբի հետ աշխատանքային պայմանագիրը։
Ինչպես արդեն հայտնի է, Գևորգ Ղազարյանն օրերս հայտարարել էր ՀՖՖ նախագահի առաջիկա ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին։
Կարդացեք հոդվածը` English