Հայաստան

ԱրարատԲանկը տեղաբաշխելու է «Ֆարմ Կրեդիտ Արմենիայի»՝ Հայաստանում առաջին սոցիալական պարտատոմսերը

3 րոպեի ընթերցում

ԱրարատԲանկը տեղաբաշխելու է «Ֆարմ Կրեդիտ Արմենիայի»՝ Հայաստանում առաջին սոցիալական պարտատոմսերը

ՀՀ-ում առաջին թողարկումը՝ ԲՍԿ (ESG) սոցիալական բաղադրիչով և ԿՇՄԱ (ICMA) սկզբունքներին համահունչ։

ԱրարատԲանկը հանդես է գալու որպես «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ ԱԿ-ի սոցիալական պարտատոմսերի տեղաբաշխող։ Սա Հայաստանի կապիտալի շուկայում առաջին սոցիալական պարտատոմսերի թողարկումն է, որը համապատասխանում է Բնապահպանական, սոցիալական և կառավարման (ԲՍԿ) սոցիալական բաղադրիչին և լիովին համահունչ է Կապիտալի շուկաների միջազգային ասոցիացիայի (ԿՇՄԱ/ICMA) «Սոցիալական պարտատոմսերի սկզբունքներին»։ Թողարկումը սոցիալական պարտատոմսերի սկզբունքների հիմնական պահանջներին համապատասխանության ստուգման նպատակով ենթարկվել է արտաքին անկախ վերանայման, մասնավորապես՝ 2026թ. հոկտեմբերին հրապարակվել է Sustainable Fitch-ի  «Արտաքին կողմի կարծիքը» (Second Party Opinion) Թողարկողի Սոցիալական պարտատոմսերի հայեցակարգի վերաբերյալ:

Սոցիալական պարտատոմսերը տեղաբաշվելու են ս․թ․ նոյեմբերի 23-ից մինչև նոյեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածում։ Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 36 ամիս է, արժեկտրոնային եկամտաբերությունը՝ 12%, վճարման պարբերականությունը՝ եռամսյակային։

Պարտատոմսերը հնարավորություն են տալիս կատարել բարձր եկամտաբերությամբ ներդրումներ՝ միաժամանակ նպաստելով կարևոր սոցիալական ծրագրերի ֆինանսավորմանը, ֆինանսական ներառականության ընդլայնմանը, գյուղատնտեսության զարգացմանը և գյուղական համայնքներում տնտեսական հնարավորությունների ստեղծմանը։ Միջոցներն ուղղվելու են գյուղական hամայնքներում տնտեսությունների, ֆերմերների, կին ձեռնարկատերերի և գյուղական ՓՄՁ-ների ֆինանսավորմանը և գյուղատնտեսական լիզինգի տրամադրմանը։

Սոցիալական պարտատոմսերի տեղաբաշխումը կարևոր տեղ կզբաղեցնի պարտատոմսերի շուկայում ԱրարատԲանկի հարուստ փորձառության մեջ՝ դառնալով բանկի սոցիալական պատասխանատվության հետևողական քաղաքականության տրամաբանական շարունակությունը։ Բանկը սոցիալական բաղադրիչին իր հանձնառությունը ստանձնել է դեռ տարիներ առաջ՝ միանալով ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագրին (UN Global Compact) և ՄԱԿ-ի Կանանց հզորացման ծրագրի սկզբունքներին (WEPs):

Սոցիալական պարտատոմսերի մանրամասներին ծանոթանալու համար այցելեք ԱրարատԲանկի ցանկացած մասնաճյուղ կամ զանգահարեք +374 10 59 23 01:

*Սոցիալական պարտատոմսերի թողարկումն իրականացվում է Կապիտալի շուկայի միջազգային ասոցիացիայի (International capital matket association - ICMA) կողմից հրապարակված սոցիալական պարտատոմսերի սկզբունքների (Social bond principles) համաձայն։ ՀՀ-ում սոցիալական պարտատոմսերի թողարկման տաքսոնոմիա առկա չէ, դրա ընդունվելու դեպքում հնարավոր են թողարկված պարտատոմսերը սոցիալական որակելու սկզբունքների տարբերություններ ICMA -ի կողմից սահմանված դրույթների հետ։

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից

 

 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում