Քաղաքականություն

Արամ Վարդևանյանն անդրադարձել է հանրային ծառայողների անկախության ապահովման հարցին

1 րոպեի ընթերցում

Արամ Վարդևանյանն անդրադարձել է հանրային ծառայողների անկախության ապահովման հարցին

Հանրային ծառայության մասին խոսելիս՝ առաջնահերթ պետք է ապահովել հանրային ծառայողների անկախությունը և թույլ չտալ, որ նրանք դառնան վարչական ռեսուրսի չարաշահման զոհ։

Ազգային ժողովում  ունեցած ելույթի ժամանակ այդ մասին հայտարարեց Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը։ 

Հիշեցնենք, որ ԱԺ-ն քննարկում էր օրենքի նախագիծ, որով առաջարկվում է հունիսի 23-ը սահմանել որպես Հանրային ծառայողի օր։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վարդևանյանն ընդգծեց, որ հանրային ծառայողները չպետք է ենթարկվեն որևէ քաղաքական ուժի ցանկություններին, իսկ նրանց առնչվող օրենսդրական նախաձեռնությունները պետք է ուղեկցվեն նրանց նկատմամբ իրական հարգանքով։

Վարդևանյանը շեշտեց, որ հանրային ծառայողների նկատմամբ հարգանքը պետք է զուգորդվի օրինականության և իրավունքի գերակայության պահանջով։

«Մենք իրապես բոլոր հանրային ծառայողներին մեր հարգանքը փոխանցում ենք՝ բացառությամբ այն հանրային ծառայողների, որոնք օրինականությունից շեղվում են և իրավունքի գերակայությունը նսեմացնում են»,- եզրափակեց նա։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում