Հայաստան

Եկեղեցում առաջացած ճգնաժամն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը հաստատել է իր աշխատակարգը

1 րոպեի ընթերցում

Եկեղեցում առաջացած ճգնաժամն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը հաստատել է իր աշխատակարգը

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մի խումբ հոգևորականների գործունեության հետևանքով եկեղեցում առաջացած ճգնաժամի և դրա հետևանքով հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելության չկատարման խնդիրներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը հոկտեմբերի 26-ին հրավիրած նիստում քվեարկությամբ հաստատել է աշխատակարգը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից, նշելով, որ հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը նիստի ընթացքում ներկայացրել է հանձնաժողովի աշխատակարգի հաստատման, նիստերի անցկացման (բաց կամ փակ), ժամկետների և հրավիրյալների մասնակցության հետ կապված հարցերը:

Նրա խոսքով հանձնաժողովն իրավունք ունի հրավիրել պետական պաշտոնյաների, մասնագետների և փորձագետների, իսկ փակ նիստերի ընթացքում ձեռք բերված տեղեկությունները և եզրակացությունները հրապարակվում են գործունեության ավարտին՝ օրենսդրությանը համապատասխան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում