Իրավունք

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործում իրականացրած ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից վերականգնվել է շուրջ 50.000.000 դրամի վնաս

1 րոպեի ընթերցում

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործում իրականացրած ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից վերականգնվել է շուրջ 50.000.000 դրամի վնաս

Արարատի մարզում, ապօրինի ընդերքօգտագործում իրականացրած ընկերությունների կողմից, 2026 թվականի երրորդ եռամսյակում վերականգնվել է ավելի քան 50.000.000 դրամի վնաս:

Մասնավորապես՝ 2026 թվականի նույն ժամանակահատվածում, Արարատի մարզում ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ընդերքի պահպանման և օգտագործման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները խախտելու և հողը փչացնելու, առանց ջրօգտագործման թույլտվության ստորերկրյա ջրերն օգտագործելու, ինչպես նաև ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու դեպքերով Քննչական կոմիտեում նախաձեռնվել է 7 քրեական վարույթ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քրեական վարույթների շրջանակում, դատախազական ներգործության արդյունքում, վերականգնվել է պետությանը և համայնքին պատճառված 50.077.000 դրամ:

Քրեական վարույթներով նախաքննությունն ընթացքի մեջ է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում