Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
1 րոպեի ընթերցում

Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը ժամանել է Հայաստան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ օդանավակայանում նախարար Բերենդսենին դիմավորել է ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Անի Ավետիսյանը:

Հոկտեմբերի 27-ին արտաքին գերատեսչությունում կկայանա հանդիպում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի հետ, որին կհաջորդի համատեղ մամուլի ասուլիս։