Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և բացման խոսքով հանդես է եկել COP17-ի ՀՀ նախագահության հովանու ներքո Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցաբար կազմակերպված «Քաղցրահամ ջրերի կենսաբազմազանության ամրապնդումը գիտահեն լուծումների միջոցով» խորագրով միջոցառմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ԱԳՄԱ նախարարությունը։

COP17-ի հայաստանյան նախագահության և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) համագործակցությամբ կազմակերպված միջոցառման նպատակն էր անդրադառնալ գիտության և նորարարական տեխնոլոգիաների ներուժին՝ ի նպաստ քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանությանն ու վերականգնմանը։ 

Իր խոսքում ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտական հետազոտությունների, արդյունավետ մոնիտորինգի և միջազգային համագործակցության դերը բնապահպանական մարտահրավերներին հասցեական լուծումներ գտնելու և կենսաբազմազանության պահպանությանն ուղղված հանձնառությունները գործնական քայլերի վերածելու գործում։ 

Ռոբերտ Աբիսողոմոնյանն առանձնացրել է քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության ռազմավարական նշանակությունը Հայաստանի Հանրապետության համար՝ անդրադառնալով Սևանա լճի՝ որպես ազգային բնական ժառանգության և երկրի կայուն զարգացման կարևոր ռեսուրսի պահպանությանն ու վերականգնմանը։ 

 

 

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում