Սպորտ

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

1 րոպեի ընթերցում

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի կենտրոնական խաղը կայացավ Աբովյանի քաղաքային մարզադաշտում, որտեղ միմյանց հետ մրցեցին Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն ու գավաթակիր «Նոա»-ն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման մեկնարկից 8 րոպե անց` արագ հակագրոհներից մեկի ժամանակ, «Արարատ-Արմենիա»-ն բացեց հանդիպման հաշիվը: Ուժեղ հարվածով գնդակը դարպասի անկյունային հատվածն ուղարկեց Սանդրո Լիման: 

Հանդիպման 22-րդ րոպեին «Արարատ-Արմենիա»-ն երկրորդ անգամ գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը: Ժիրայր Շաղոյանի հարվածից հետո գնդակն Արամ Խամոյանից անդրադարձավ ու հայտնվեց դարպասում: 

Երկրորդ կեսում «Նոա»-ն սկսեց առավել շատ տիրել գնդակին ու նախաձեռնությանը: Հայաստանի գավաթակրին հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը: «Նոա»-ից 81-րդ րոպեին աչքի ընկավ Լազետիչը: 

Այս հաղթանակի շնորհիվ «Արարատ-Արմենիա»-ն մրցաշարային աղյուսակում բարձրացավ երկրորդ հորիզոնականը և այժմ ունի 26 միավոր: 28 միավորով առաջին տեղում «Նոա»-ն է: 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում