Սպորտ

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

1 րոպեի ընթերցում

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Դավթյանը աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության առանձին վարժությունների հենացատկի եզրափակչում Արթուր Դավթյանը վաստակեց 14.850 միավոր ու իր կարիերայում երկրորդ անգամ դարձավ աշխարհի չեմպիոն:

Ավելի վաղ աշխարհի առաջնության չեմպիոն էր դարձել Համլետ Մանուկանը (նժույգ-թափեր), բրոնզե մեդալ էին նվաճել Մամիկոն Խաչատրյանը (նժույգ-թափեր) ու Արթուր Ավետիսյանը (օղակներ):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում