Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
1 րոպեի ընթերցում

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքում ընթացող աշխարհի առաջնության մրցումային հերթական օրը կայացած օղակների վարժության եզրափակիչում Արթուր Ավետիսյանը հավաքեց 14.233 միավոր ու դարձավ ԱԱ-ի բրոնզե մեդալակիր: Ավետիսյանը դարձել էր նաև այս տարվա Եվրոպայի առաջնության չեմպիոն:
Աշխարհի չեմպիոնն օղակների վարժությունում Չինաստանի ներկայացուցիչն է, իսկ երկրորդը հույն մարզիկն է: