Սպորտ

Ըմբիշ Գևորգ Թադևոսյանը ևս դուրս եկավ ԱԱ-ի կիսաեզրափակիչ

1 րոպեի ընթերցում

Ըմբիշ Գևորգ Թադևոսյանը ևս դուրս եկավ ԱԱ-ի կիսաեզրափակիչ

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի երրորդ ներկայացուցիչը` Գևորգ Թադևոսյանը, ևս դուրս եկավ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Աստանայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 87 կգ քաշային կարգի քառորդ եզրափակչում Գևորգ Թադևոսյանը մրցեց Նորվեգիան ներկայացնող Էքզաուս Մուկուբուի հետ  ու առավելության հասավ 10:4 հաշվով:

Ավելի վաղ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ էին դուրս եկել նաև Սլավիկ Գալստյանն ու Կարեն Ասլանյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում