Սպորտ

Սլավիկ Գալստյանն ու Կարեն Ասլանյանը դուրս եկան աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ

1 րոպեի ընթերցում

Սլավիկ Գալստյանն ու Կարեն Ասլանյանը դուրս եկան աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Սլավիկ Գալստյանը դուրս եկավ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 67 կգ քաշային կարգի քառորդ եզրափակչում Սլավիկ Գալստյանը մրցեց նորվեգացի Հավարդ Յորգենսենի հետ ու առավելության հասավ 3:2 հաշվով:

63 կգ քաշային Կարեն Ասլանյանն առավելության հասավ ուզբեկ Օզոդբեկ Խալիմբոևի նկատմամբ 9:0 հաշվով ու կպայքարի ԱԱ-ի եզրափակչի ուղեգրի համար:

Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչները կկայանան հոկտեմբերի 26-ի երեկոյան:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում